ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԹԵՀՐԱՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է ԻՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

ԹԵՀՐԱՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է ԻՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
11.05.2010 | 00:00

Աստծո անցած յոթ օրում նորից ակտիվացավ իսլանդական հրաբուխը, հաղթած ու պարտված աշխարհը միասնական նշեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը զբաղվեց ընթացիկ գործերով, Երանում վերջապես դադարեցին անձրները, տեղ-տեղ նույնիսկ մարդիկ հիշեցին արը:
Հաղթանակի խաղաղության տոնի առիթով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում գրված է. «Ճակատագրի բերումով 1992 թ. նույն այս օրը հայոց պատմությունն արձանագրեց նոր հաղթանակ: Շուշիի ազատագրումը փառք ու պատիվ բերեց հայոց անվեհեր ռազմիկներին: Դա մեր պատասխանն էր նրանց, ովքեր մեր ժողովրդի դեմ սանձազերծեցին էթնիկ զտումներ, կոտորածներ ու պատերազմ: Հայ ժողովուրդն այլս վճռական է ազատ ապրելու չհանդուրժելու իր դեմ կիրառվող որէ բռնություն»: Նույն առիթով ՀԱԿ-ի ուղերձն արձանագրում է. «Հաղթանակներ տարած ժողովուրդը, դրա շնորհիվ արմատապես փոխված հոգեբանությամբ, չի կարող հանդուրժել որէ անազատություն ու կաշկանդանք վաստակել է իր երկրում ազատ ու արժանապատիվ ապրելու անկապտելի իրավունքը»: Երկու ուղերձների համեմատություններն ու հետությունները թողնում եմ ընթերցողին:
Ժնում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի համընդհանուր պարբերական դիտարկման նստաշրջանում քննարկվել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի մասին Հայաստանի կառավարության զեկույցը, որ ներկայացրել է փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը: Ներկայացրել է` ինչպես հարկն է «ընդունված է» համարել:
ԱՄՆ-ի ներկայացուցիչն անդրադարձել է համաներումից հետո բանտերում մնացած ընդդիմադիրների քաղաքական ազատությունների խնդրին, Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը հիշել է մարտի 1-ը սպանությունների բացահայտման համար անկախ հետաքննությունն է անհրաժեշտ համարել, Գերմանիան ու Հունգարիան առաջարկել են դատարանների ու փաստաբանների անկախությունն ուսումնասիրել, Նիդերլանդները հիշեցրել է «Ա1+»-ի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի չկատարված վճիռը: 47 երկրների ներկայացուցիչների 100-ից ավելի առաջարկները կկցվեն զեկույցին, իսկ հետո հիմնականում չեն կատարվի:
Ստամբուլում համատեղ ասուլիսում ԻԻՀ արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին ասել է, որ Թուրքիան Իրանը տարածաշրջանային խնդիրների լուծման երկու հիմնական դերակատարներն են, օր առ օր բարելավվում են երկու պետությունների հարաբերությունները` հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիը Բաքվում ԻԻՀ ՆԳ նախարար Մուստաֆա Մուհամեդ Նեժարի հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է, որ Ադրբեջանը երբեք թույլ չի տա իր տարածքն օգտագործել հարան Իրանի վրա հարձակման համար. «Մենք չենք օգնի Իրանի Իսլամական Հանրապետության թշնամիներին ոչ մի պարագայում»: ԻԻՀ ՆԳ նախարարն էլ վստահեցրել է, որ Թեհրանն Ադրբեջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը պատրաստ է Բաքվի հետ այդ ասպարեզում փորձի փոխանակման. «Սիոնիստները փորձում են թշնամություն սերմանել մուսուլմանական ժողովուրդների միջ, Իրանի Ադրբեջանի ղեկավարությունն ու ժողովուրդները պետք է միավորեն ջանքերը տարածաշրջանում խաղաղության ապահովման համար»:
Մայիսի 8-ին ՌԴ նախագահի հրավերով Մոսկվա էր մեկնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 65-ամյակին նվիրված միջոցառումներին, այդ թվում` ՀԱՊԿ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովներին, որոնց ներկա չէին Ղրղզստանի Ադրբեջանի նախագահները: Իլհամ Ալիը հրաժարվել էր գագաթաժողովին մասնակցելուց: «Trend» գործակալության փոխանցմամբ` «Ենի Ադրբեջան» կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը հաղորդել է, որ Մոսկվա չմեկնելու հիմնական պատճառը գագաթաժողովին ՀՀ նախագահի մասնակցությունն է: Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ կառավարող կուսակցության փոխնախագահը պատեհ առիթ է գտել արձանագրելու. «Ադրբեջանի նախագահի այդ քայլը ազդանշան է Հայաստանին: Ադրբեջանական կողմը ցույց է տալիս, որ ոչ մի հարաբերություն չի կարող լինել Հայաստանի հետ` մինչ օկուպացված հողերի ազատագրումը: Դա նշանակում է, որ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար անհրաժեշտ է լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:
Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Երկու նախարարները քննարկել են երկկողմանի միջազգային օրակարգի հարցեր, բնականաբար, նա Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը:
Մայիսի 6-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարել էին, որ առաջիկայում Բրյուսելում ծրագրվում է Հայաստանի Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Էդվարդ Նալբանդյանը մայիսի 12-ին պատրաստակամություն է հայտնել հանդիպելու, իսկ Մամեդյարովը` ոչ, քանի որ խորապես զբաղված է: Ադրբեջանի ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը «Trend»-ին ասել է. «Մինսկի խմբի համանախագահներն այս փուլում ավելի շատ պետք է աշխատեն հայկական կողմի հետ, քանի որ, ի տարբերություն պաշտոնական Բաքվի, Երանը չի արտահայտել իր վերաբերմունքը մադրիդյան նորացված սկզբունքների վերաբերյալ»:
Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը կարծում է, որ ներքաղաքական իրավիճակը Թուրքիայում անհնար է դարձնում մոտ ապագայում հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը: Գործընթացն արգելակում է Ադրբեջանի կոշտ դիրքորոշումը, ինչպես նա Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը, որ հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացվի, քանի դեռ առաջընթաց չկա Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման գործընթացում: Սաբինա Ֆրեյզերն առաջարկում է առայժմ զբաղվել այլ խնդիրների լուծումով դիվանագիտական հարաբերություններ հաստատել Երանի ու Անկարայի միջ:
«Ս այգի» գրքի հեղինակ, «Քարնեգի» հիմնադրամի աշխատակից Թոմաս դե Վաալը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացի սառեցման հիմնական պատճառը համարում է Ղարաբաղի չլուծված հարցը: «World Politics Review» հանդեսի հետ հարցազրույցում նա ասել է. «Մինսկի գործընթացը, դժբախտաբար, այս պահին փակուղում է: Այս անգամ հայկական կողմը չի ցանկանում ընդունել մադրիդյան սկզբունքների վերջին տարբերակը, նախկինում Ադրբեջանն էր մերժում առաջարկները: Սակայն բանակցային գործընթացում կան ավելի խորքային բարդություններ: Այն շատ նեղ հունով է ընթանում չի կարող հզոր լիցք հաղորդել մեծ կոնֆլիկտը լուծելու համար: Գրեթե չկա այդքան անհրաժեշտ զուգահեռ գործընթացը, որին պետք է մասնակցեն երկու հասարակությունները, միջազգային համայնքը պատշաճ չափով չի աջակցում Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի միջնորդներին»:
Մայիսի 3-ին Թուրքիայի խորհրդարանը քվեարկությամբ մերժեց սահմանադրական փոփոխությունների փաթեթի առանցքային դրույթներից մեկը, որն անհնար էր դարձնում քաղաքական կուսակցությունների արգելումը: Առաջարկվող 30 փոփոխություններից յուրաքանչյուրը պետք է ստանա 330 ձայն, այլապես կհանվի փաթեթից: Կուսակցությունների մասին օրենքի լրամշակման օգտին քվեարկել է 327 պատգամավոր: Վարչապետ Էրդողանի գլխավորած «Արդարություն զարգացում» կուսակցությունը 335 ձայն ունի խորհրդարանում, ոչ ոք չէր սպասում նախագծի տապալումը: 1982 թ. զինվորական հեղաշրջումից հետո ընդունված Սահմանադրությունը թույլ է տալիս փակել ցանկացած կուսակցություն, եթե իրավապահները հաստատում են, որ սպառնում է հանրապետության անվտանգությանը կամ աշխարհիկ կարգերին: 28 տարում փակվել է 20 կուսակցություն, վերջերս նման վտանգ էր սպառնում իշխող կուսակցությանը: Եվրամիությունը Թուրքիայից ակնկալում է այս օրենքի փոփոխությունը: Փաստորեն, իշխող կուսակցությունը դեմ է իր ղեկավարի առաջարկությանը: Էրդողանը հայտարարել է, որ բարեփոխումների ձախողման դեպքում կպահանջի Ազգային մեծ ժողովի արտահերթ ընտրություններ արդեն այս աշնանը: «Hurriyet»-ը գրել է, որ թուրքական կառավարությունը պատրաստվում է համընդհանուր հանրաքվե անցկացնել, որն էլ կվճռի Սահմանադրության ճակատագիրը:
Թուրք-ռուսական բանակցությունների ավարտից հետո մայիսի 16-ին Թուրքիայի վարչապետը մեկնելու է Բաքու Թբիլիսի: Թուրքիայի Ադրբեջանի միջ կստորագրվի գազային համաձայնագիր, որը հնարավորություն կտա գազով ապահովելու «Նաբուկո» գազատարը:
Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը եվրոպական ժողովրդական կուսակցության բյուրոյի նիստում համակողմանի աջակցության պատրաստակամություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը. «Մենք համոզված ենք, որ երկու կողմն էլ պատրաստ է եղած խնդիրների լուծմանը, ԵՄ-ն պատրաստ է օգնելու բանակցություններին»:
ԵՄ ընդարձակման հարանության հետ հարաբերությունների գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն կարծում է, որ Հայաստանի հետ բանակցությունների առանցքում մարդու իրավունքների պաշտպանության հարցն է. «Հայաստան կատարած վերջին այցելության ժամանակ ես քաղաքական առաջնորդներին հորդորեցի առաջ տանել քաղաքական բարեփոխումները, բարելավել ընտրական չափորոշիչները արագացնել նախորդ նախագահական ընտրություններից հետո ծագած մի շարք խնդիրների լուծումը, ինչը վերջնական արդյունքում կհանգեցնի ազգային համերաշխության ի հայտ կբերի հասարակության ողջ ներուժը»: Բարեփոխումների դիմաց Բրյուսելն արելյան հարաններին ֆինանսական աջակցություն է խոստանում, ազատ առտրի գոտի, վիզայի ընթացակարգերի պարզեցում:
Մայիսի 7-ին Եվրամիության երկրները հաստատեցին Հունաստանին տրամադրելիք օգնության ծրագիրը` 30 միլիարդ դոլարի առաջին մասը կտրամադրվի մայիսի 19-ին, մնացածը մինչ տարեվերջ, 3 տարում Հունաստանը կստանա 110 միլիարդ եվրո: Հունաստանի կառավարությունը պարտավորվել է կրճատել բյուջեի դեֆիցիտը ավելացնել հարկերը: Աթենքում չեն դադարում բողոքի ցույցերը, հույները համաձայն չեն իրենց եկամուտների կրճատմանը հարկերի մեծացմանը պահանջում են կառավարության հրաժարականը:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն կարծում է, որ առաջիկա մի քանի ամիսներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հարցում վարվելու է անձայն դիվանագիտություն:
Երանում անցկացվեց Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նիստ, որի աշխատանքների ավարտին ընդունվեց բանաձ` կարորել որակյալ կրթությունը ֆրանկոֆոն բոլոր երկրներում, նվազեցնել էթնիկ, սոցիալական այլ խմբերի միջ անհավասարությունը, որդեգրել այնպիսի քաղաքականություն, որը կարորում է դպրոցում հավասարության սկզբունքը, վերահսկողության համար ստեղծել դիտորդական մարմին: Քաղաքականության հիմնական նպատակը երիտասարդներին 21-րդ դարի մարտահրավերներին նախապատրաստելն է:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1333

Մեկնաբանություններ